The Wonderful Adventures of Nils Holgersson

Տարի`2012
Տասներեքամյա Նիլսը երազում է պառկել խոտերի մեջ, ծաղրել շրջապատին և ժամանակ անցկացնել գեղեցկուհի Ասյայի հետ, որին խելահեղ սիրահարված է։ Սակայն նա ստիպված է օգնել ծնողներին ֆերմայում և խնամել անասուններին։

Մի օր Նիլսի կյանքը կտրուկ փոխվում է․ կախարդական ուժի շնորհիվ նա փոքրանում է մինչև թզուկի չափ և սկսում հասկանալ կենդանիների լեզուն։ Իր նախկին տեսքին վերադառնալու միայն մեկ ճանապարհ կա՝ դառնալ բարի ու կարեկից տղա։ Բայց Նիլսը դեռ այդ մասին չգիտի։