Best Friend

Տարի`2017
Երկիր`Չեխիա
Որպես պատիժ՝ սատանա Մատեյը պետք է կատարի աղքատ երիտասարդ Օնդրայի բոլոր ցանկությունները, մինչև նա ասի, որ լիովին երջանիկ է։ Բայց հնարավո՞ր է արդյոք հասնել այդպիսի երջանկության։ Դժոխքում կասկածում են դրան, և, կարծես, ոչ առանց պատճառի։ Միևնույն ժամանակ մյուս սատանաները զվարճանում են Մատեյի անճարակությունից։

Սովորական ցանկությունները կատարելուց հետո, երբ Օնդրան արդեն տաք տեղ ունի, կուշտ է և լավ հագնված, ավելի լուրջ խնդիր է առաջանում։ Նա սիրահարվում է դղյակի աղախին Ռեժինկային, իսկ սատանա Մատեյը համակրում է խոհարարուհի Մարյանկային։ Բայց դա դեռ ամենը չէ։ Պալատ է ժամանում խորամանկ բարոնը, որը հրավիրված է կոմս Հուբերտի կողմից՝ նշանադրության խնջույքին մասնակցելու համար, և ակնհայտ է, որ այս դժոխային խառնուրդից ոչ մի լավ բան չի ստացվի։

Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ Օնդրան անզգույշ կերպով խոստանում է կոմսին, որ մինչև հաջորդ առավոտ Ռեժինկայի համար նոր շքեղ ամրոց կկառուցի։ Իսկ դա նույնիսկ Մատեյի նման սատանայի համար չափազանց դժվար առաջադրանք է։