The Princess and a Half the Kingdom

Տարի`2019
Երկիր`Չեխիա
Հումորային հեքիաթ այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե վիշապին հաղթի ոչ թե խիզախ արքայազնը։ Արքայադստերը փրկելու ուրախությունը երկար չի տևում, քանի որ նրա փեսացուն պետք է դառնա գյուղացի մի տղա, որը ոչ միայն կարկատաններով հագուստ ունի, այլև լավ վարքագիծ չի դրսևորում։ Արքայադուստրը փախչում է իսկական արքայազն Էգոնի մոտ, սակայն շուտով հասկանում է, որ կարևորն արքայական տիտղոսը չէ, այլ բարի սիրտը։